ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հավանական է, որ ԵՊՀ-ում սուրճ աճեցնեն

Հավանական է, որ ԵՊՀ-ում սուրճ աճեցնեն
18.06.2024 | 07:23

Մի քանի օրից ԵՊՀ-ում տեղի է ունենալու «Սուրճը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Հայաստանի քաղաքային առօրեականությունում» դարակազմիկ թեմայով, նույնքան դարակազմիկ քննարկում:

ՈՒրեմն, բանուգործը թողած համալսարանականները պետք է քննարկեն, թե ինչ դեր է ունեցել սուրճը, օրինակ, 1895 կամ 1910 թվականների Հայաստանում:

Նախ` վերջիններիս պետք է հիասթափեցնեմ` այդ ժամանակահատվածում մենք պետականություն չենք ունեցել: Հետևաբար, մեր հայրենակիցները սուրճ են խմել ռուսական և օսմանյան կայսրություններում, դրանից բխող բոլոր հետևանքներով:

Բացի դրանից` ինչու՞ չքննարկել այսօրվա իրականությունը: Մասնավորապես` ըստ օպերատիվ տեղեկությունների, ԵՊՀ-ն աշխարհում սուրճի սպառման ռեկորդակիրն է:

Այստեղ ավելի շատ սուրճ են խմում, քան Ֆինլանդիայում, Նորվեգիայում և Իսլանդիայում (սուրճի սպառման առաջատարներ) միասին վերցրած: Ընդ որում, ԵՊՀ-ում սուրճի սպառման բացարձակ առաջատարներն են Անձնակազմի կառավարման և Ընդհանուր բաժինները:

Եվ, եթե այդպես է, ապա առաջարկում եմ ԵՊՀ-ում սուրճ աճեցնել: Վստահ եմ` մի քանի տասնյակ տարի անց ԵՊՀ-ն կարտադրի ավելի շատ սուրճ, քան Բրազիլիան և Կոլումբիան, իսկ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն կհռչակվի նարկո, կներեք, սրճային բարոն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2861

Մեկնաբանություններ